+374-55 201 201,     [email protected]
Ուղարկել հարցում

ՄԴՖ

GAT Cutting ընկերությունը հանդիսանում է  բարձրորակ ՄԴՖ-ների ներմուծող։ Մենք ներմուծում ենք Ռուսաստանի վստահելի արտադրողներից:

Որպես առաջատար ներմուծող՝ մենք երաշխավորում ենք ՄԴՖ-ի բարձր որակ, որը համապատասխանում է ամենաբարձր չափանիշներին՝ հանդիսանալով E1 սերտիֆիկացված արտադրանք։ Այն անվտանգ է և դիմացկուն ցանկացած նախագծի համար:
 

ՄԴՖ-ը լավագույն ընտրությունն է ոճային և ֆունկցիոնալ կահույքի ստեղծման համար: Նրա հարթ մակերեսը և ամրությունը այն դարձնում են իդեալական պահարանների, դարակաշարերի, սեղանների, ինչպես նաև դռների համար։ ՄԴՖ-ը օգտագործվում է նաև տարբեր տեսակի գովադային վահանակների, ցուցատախտակների, ստենդների արտադրության մեջ։

 

Մենք առաջարկում ենք միակողմանի և երկկողմանի ՄԴՖ-ներ՝ գույների լայն տեսականիով, որոնք համապատասխանում են ցանկացած դիզայնի էսթետիկային:

Մեզ մոտ առկա են հետևյալ չափսերով և հաստությամբ ՄԴՖ-ներ․

Չափեր - 2070x2800 մմ,

Հաստություն - 16 մմ և 18 մմ։

 

Եթե Ձեզ անհրաժեշտ են հատուկ փորվածքներ կամ բարդ կտրվածքներ, ապա մենք առաջարկում ենք կտրման և փորագրման ծառայություններ ցանկացած տեսակի և բարդության՝ Ձեր պահանջներին համապատասխան:

Կապ հաստատեք մեզ հետ ՄԴՖ-ի տեսականուն ծանոթանալու, նմուշներ ձեռք բերելու կամ պատվիրելու համար։