+374-55 201 201,     [email protected]

GAT Cutting

GAT Cutting ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականին։ Ընկերությունն ունի արտաքին գովազդի պատրաստման և տեղադրման ամբողջական ծառայություններ։

 

Մենք ստեղծում ենք ապրանքներ, որոնք հստակ արտահայտում են Ձեր բիզնեսի առանձնահատկությունները, գրավում են հաճախորդներին և օգնում Ձեզ ամրապնդվել մրցակցային շուկայում:

 

Հիմնադրման առաջին իսկ օրվանից ընկերությունը որդեգրել է կատարած աշխատանքի հանդեպ պատասխանատվության սկզբունքը։

 

Տասնհինգ տարվա գործունեության արդյունքում մենք ձեռք ենք բերել ոլորտի առանձնահատկությունների կատարյալ իմացություն և հմտություն։  Միջազգային փորձի և ներքին շուկայի ուսումնասիրության արդյունքում ընկերությունն առաջարկում է ապրանքներ և ծառայություններ, որոնք կարող են լավագույնս բավարարել հաճախորդների պահանջները՝ իրականացնելով ցանկացած բարդության առաջադրանք սեղմ ժամկետներում։

 

Համադրելով տարիների փորձը ժամանակակից լուծումների հետ՝  GAT Cutting-ը կիրառում է շուկայի լավագույն նորարարական միտումները։ Այս ամենի և  պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ ընկերությանը հաջողվել է դառնալ ոլորտում առաջատարներից մեկը և արժանանալ գործընկերների վստահությանը։

 

Ներկայումս մեր ընկերությունն ունի զգալի ռեսուրսներ և պրոֆեսիոնալ մասնագետների խումբ, ովքեր պատրաստ են իրականացնել ամենախելահեղ մտահաղացումները։