+374-55 201 201,     [email protected]

Մեր արժեքները

GAT Cutting  ընկերության գործունեությունը հիմնվում է ընկերության որդեգրած կայուն արժեքների վրա, որոնք ոչ միայն կարևոր են մեր տեսլականն իրականություն դարձնելու և նպատակներին հասնելու համար, այլև ուղղորդում են թիմի յուրաքանչյուր անդամի՝ գործընկերների, հաճախորդների հետ շփման և համագործակցության ընթացքում։  Հիմնադրման առաջին իսկ օրից ընկերությունն առաջնորդվում է այնպիսի արժեքներով, ինչպիսիք են պատասխանատվությունը, հարգանքը, թիմային ոգին, ազնվությունը։

 

Պատասխանատվություն

Լավագույն արդյունքներին հասնելու համար կարևորագույն սկզբունքներից մեկը պատասխանատվությունն է կատարած աշխատանքի նկատմամբ։ Մշտապես առաջնորդվելով հետևյալ գաղափարով` GAT Cutting-ը ձեռք է բերել հաճախորդների և գործընկերների վստահությունը։

 

Հարգանք մեր հաճախորդների և միմյանց հանդեպ

Մենք հարգում ենք մեր հաճախորդներին և մեր թիմի յուրաքանչյուր անդամի գաղափարներն ու ներդրումը, ինչն էլ ստեղծում է փոխըմբռնման մթնոլորտ ու ապահովում արդյունավետ համագործակցություն:

 

Ազնվություն

Մեր աշխատանքը կատարելիս և մեր հաճախորդներին ծառայություններ մատուցելիս մենք կարևորում ենք ազնիվ և թափանցիկ գործելաոճը:

 

Թիմային ոգի

Լավագույն լուծումները ստեղծվում են հաճախորդների և թիմի հետ միասին աշխատելով: Մեր թիմի անդամները կիսում են միմյանց հետ իրենց փորձառությունը՝ ստեղծելով ուժեղ և արդյունավետ աշխատանքային հարաբերություններ: