Ինքնակպչուն ցանց
Ինքնակպչուն թաղանթները արտաքին գովազդի մեջ կիրառվող ամենապահանջված նյութերից են։ Հիմնականում օգտագործվում են ներքին և արտաքին գովազդի, մասնավորապես՝ գովազդային ստենդների, ցուցանակների պատրաստման, սոսնձման, գրաֆիկական դիզայնի, ինտերիեր դիզայնի աշխատանքների մեջ։ Հեշտ կիրառելի են, ջերմակալուն են և չեն գունաթափվում։
Կախված կիրառման նպատակից՝ օգտագործվում են ինքնակպչուն թաղանթների տարբեր տեսակներ՝ անթափանց, թափանցիկ, անփայլ, ցանցով և գունավոր։
GAT Cutting-ում կարող եք գտնել ինքնակպչուն թաղանթների լայն տեսականի ցանկացած կիրառության համար։ Ինչպես նաև, ընկերությունը հանդիսանում է գերմանական Orafol բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։